ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Հայ գերիների հանդեպ Բաքվում ընթացող դատավարությունը խեղկատակություն, ապօրինի դատավարություն է, աշխարհին ուզում են ցույց տալ, իբր՝ այդ մարդիկ պետական հանցագործներ են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Դիտարկմանը, թե քննադատում են իշխանությանը, որ բավարար ջանք չի գործադրվում նրանց վերադարձի համար, պատգամավորը պատասխանեց, թե իշխանությունը բոլոր հարթակներում այդ հարցը բարձրացնում է, ամեն ինչ իրենցից կախված չէ․ «Իշխանությունն ի՞նչ անի, զորք վերցնի, գնա Բաքվի բա՞նտ, միջազգային հարթակներում, եվրոպաներում այդ հարցը բարձրացվում է։ Սամվել Շահրամանյանը պետք է ասի՝ այդ մարդիկ ո՞նց հայտնվեցին Բաքվի բանտում, ինչի՞ նույն «վերտալյոտով» չբերեց այդ մարդկանց, նրանց խաբեցին, հանձնեցին Բաքվին, Արցախն էլ հանձնեցին, մարդկանց էլ՝ հետը։ Շահրամանյանը պետք է խիզախ գտնվի, ասի՝ ո՞վ իրեն դրդեց, որ այդ մարդկանց հետը չբերեց»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ