Մանչեսթեր Սիթին մեղադրվում է 115 տարբեր իրավախախտումներ կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

մա

«Մանչեսթեր Սիթիին» մեղադրում է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների 115 խախտումների մեջ, հայտնում է լրագրող Մարտին Զիգլերը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Զիգլերի խոսքով՝ այս գործով լսումները նախատեսվում է սկսել սեպտեմբերի կեսերից: Սպասվում է, որ անկախ հանձնաժողովը վերջնական վճիռ կկայացնի տասը շաբաթից։

Այսպիսով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, «Քաղաքայինների» ճակատագիրը կորոշվի հաջորդ տարվա սկզբին։

Նշենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում Գվարդիոլայի տղաները օգոստոսի 18-ին կհյուրընկալվեն Լոնդոնի «Չելսիին»։

--00--ԼՀ