Կլյուվերտն ԱՊԼ-ի ռեկորդ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

մ.jp

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունում է «Բորնմուտին»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Առաջին խաղակեսում թիմերը չթողեցին երկրպագուներին ձանձրանալ՝ չորս գնդակ խփելով։

Ջասթին Կլյուվերտը երկու գոլ խփեց «Բորնմուտի» կազմում։ Ընդ որում, երկու անգամ էլ լեգենդար Պատրիկ Կլյուվերտի որդին իրացրել է 11 մետրանոց։ Այսպիսով, ակումբն ու Կլյուվերտ կրտսերը մտան Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

Կլյուվերտը երկու 11 մետրանոց է իրացրել «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման 18-րդ րոպեին։ Եվ սա ամենավաղ դեպքն է, երբ թիմը երկու 11 մետրանոց է իրացրել Պրեմիեր լիգայի մեկնարկից ի վեր:

 --00—ԼՀ