ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Բրիտանական հեղինակավոր Give me Sport պարբերականը հրապարակել է ֆուտբոլի պատմության լավագույն դրիբլյորների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է լեգենդար բրազիլացի հարձակվող Գարինչան։ Նրա հաջորդում են արգենտինական ֆուտբոլի երկու աստղեր՝ Լիոնել Մեսսին և Դիեգո Մարադոնան ։
Չորրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ջորջ Բեստն է, իսկ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Յոհան Կրոյֆը հինգերորդն է: Ռոնալդինյոն վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ տեղը, իսկ Նեյմարը ՝ 9-րդ։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11-րդն է և դուրս է մնացել լավագույն տասնյակում։
--00—ԼՀ