ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ամերիկացի գործարար Իլոն Մասկին հրավիրել է Գրոզնի և խոստացել ընդունել նրան ինչպես իր ամենաթանկ հյուրին։
Կադիրովն ասել է, որ Մասկից զրահապատ Tesla է ստացել։ Նա փորձարկել է մեքենան և հայտնել, որ այն կհանձնվի հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զինվորներին։
«Իլոն, եկեք Գրոզնի, ես ձեզ կընդունեմ ինչպես իմ ամենաթանկ հյուրին, չեմ կարծում, որ մեր արտաքին գործերի նախարարությունը դեմ կլինի նման ուղևորությանը, և մենք, իհարկե, սպասում ենք ձեր նորարարություններին, որոնք կնպաստեն ռազմական հատուկ գործողության ավարտին»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
--00—ՅՄ