ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության՝ բուժառուն 33-ամյա ֆիլիպինցի է, որը երկրից դուրս չի եկել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օգոստոսի 14-ին mpox-ի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ