ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Ֆիլիպիններում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին հղում տալով Ֆիլիպինների հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտին։
Երկրաշարժը գրանցվել է կիրակի` տեղի ժամանակով 12:22-ին (Երևանի ժամանակով 08:22-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավային Դավաո նահանգի Մագսայսայ քաղաքից վեց կիլոմետր հարավ-արևելք: Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա:
Մինչ այժմ տուժածերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
--00--ԱՀ