Ֆիլիպիններում զինված տղամարդը 30 մարդու է պատանդ վերցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News     

կորոնավիրուս



Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում զինված անձը պատանդ է վերցրել 30 մարդու։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոններից մեկում: Նախքան մարդկանց պատանդ վերցնելը տղամարդը կրակ է բացել: Ըստ որոշ տվյալների՝ կա մեկ վիրավոր:

Նա առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներից է: Բոլոր պատանդները կենտրոնի աշխատակիցներ են:



Ոստիկանությունը բանակցում է տղամարդու հետ: