ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից։
«Մենք գիտենք, որ իրավիճակը լարված է։ Մենք ցանկանում ենք տեսնել տարածաշրջանում լարվածության թուլացում, - նշել է նա: - Մենք նաև ուղարկում ենք ազդանշան, որ եթե ստիպված լինենք իրականացնել նույն բանն, ինչ արեցինք ապրիլի 13-ին, ապա մենք էլ ավելի լավ ենք դիրքավորված, քան այն ժամանակ, որպեսզի օգնության գանք Իսրայելի պաշտպանությանը», - հայտարարել է Սինգհը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ