ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հացը, այդ թվում՝ հաշվի առնելով Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում։
Զրույցի ընթացքում Պուտինը Փաշինյանին հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման հարցում, սահմանների սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում, հայտնում են Կրեմլից։
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
--00—ՅՄ