Կլաարը գերիների հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարր է համարում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ըը.

Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսության շրջանակներում կարևոր տարրեր են հանդիսանում նաև մարդասիրական, մասնավորապես, գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցերը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման դիտարկում է արել JamNews-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մարդասիրական հարցերի կարևորությանը։

«Ինձ համար հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է մարդկանց և, հետևաբար, մարդասիրական հարցերին: Սակայն, եթե նկատի ունեք գերիների և անհետ կորածների կոնկրետ հարցը, ապա դրանք, իհարկե, նույնպես առանցքային տարրեր են», - ընդգծել է Տոյվո Կլաարը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ