ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Բրիտանական Give me Sport հրատարակությունը կազմել է այս պահին աշխարհի 15 լավագույն հարձակվողների ցուցակը, որը հիմնված է հինգ գործոնների վրա՝ գոլերի և գոլային փոխանցման քանակը, հարվածները մեկ խաղում, ֆուտբոլիստի կարևորությունը թիմային խաղում, անհատական խաղը։ Այս մասին հաղորդում է Armsport-ը։
Համաշխարհային ֆուտբոլի լավագույն 15 հարձակվողները ըստ Give me Sport-ի.
Հարի Քեյն (Անգլիա, Բավարիա).
Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, Մանչեսթեր Սիթի).
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, Ռեալ Մադրիդ).
Լաուտարո Մարտինես (Արգենտինա, Ինտեր).
Վիկտոր Օսիմեն (Նիգերիա, Նապոլի).
Ալեքսանդր Իսակ (Շվեդիա, Նյուքասլ).
Օլի Ուոթքինս (Անգլիա, Ասթոն Վիլա).
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, Բարսելոնա).
Վիկտոր Դյոկերես (Շվեդիա, Սպորտինգ).
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, Ալ-Նասր).
Մարկուս Թյուրամ (Ֆրանսիա, Ինտեր).
Կայ Հավերց (Գերմանիա, Արսենալ).
Վիկտոր Բոնիֆեյս (Նիգերիա, Բայեր Լևերկուզեն).
Անտուան Գրիզման (Ֆրանսիա, Ատլետիկո Մադրիդ).
Դիոգո Ժոտա (Պորտուգալիա, Լիվերպուլ)
--00—ԱՊ