Կրակոցները սովորական են դարձել, դրանցում արտառոց բան չկա, մենք ինչեր ենք տեսել․ Չինարիի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

BeFunky-collage

 Ոչ մի արտառոց բան էլ չկա, դուք, որ գաք, տեսնեք՝ մենք ինչեր ենք տեսել, էդ կրակոցները սովորական բան են դարձել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի վարչական շրջանի ղեկավար Սամվել Սաղոյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե վերջին շրջանում կրակոցները ակտիվացել են։ 

«Հեռու սարերում, ձորերում կրակոցներ լսվում են, բայց դրանք գյուղի ուղղությամբ չեն, անկանոն են, օդ են կրակում մի քանի անգամ, որը սովորական բան ա մեզ համար դարձել»,- մանրամասնեց Սաղոյանը։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ