ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Այն ձևակերպումները, որոնցով ԼՂ մի շարք պաշտոնյաններ խոսում էն ԼՂ բնակչության վերադարձի մասին, իրատեսական չէ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 24News-ի այն հարցին, թե ինչից է վախենում, երբ չի խոսում արցախահայերի վերադարձի մասին։
Խոսելով Արցախի լուծարման մասին, Փաշինյանն ասաց, որ ինքը չի ստորագրել որոշումը․ «Այդ որոշումից առաջ ԼՂ-ում տեղի ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ-ում գործող շրջանակների կողմից»։
Փաշինյանը նշեց` այն փաթեթը, որը ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահին, որը նա չափում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավասությամբ։
--00—ՅՄ