ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
ԼՂ-ի հայերը պետք է վերադառնալու հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ կապակցությամբ Ադրբեջանի կողմից մշակված վերաինտեգրման հատուկ պլանը։ ԼՂ հայերը պետք է կարողանան վերադառնալ տարածաշրջան՝ իրենց իրավունքների ու անվտանգության պատշաճ կերպով ապահովման դեպքում»,-նշել է նա։
Սակայն, ըստ Զախարովայի, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեմայից․ «Դրա համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել, պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում լինի»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ