«Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ձգտումը «թիկունքից հարված» է․ իրանցի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

154-6-7700

Ռուսաստանը հակասական քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ աջակցում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը նախատեսում է առանց հայկական անցակետերի Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։ 

Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին՝ նշելով, թե Իրանն ակնկալում է, որ Մոսկվան Թեհրանի հետ հարաբերություններում կխուսափի պարադոքսալ պահվածքից։

«Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու վերջին դիրքորոշմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս ցանկությունը «թիկունքից հարված» է։

--00—ՅՄ