Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում հստակեցման կարիք ունի․ նախկին դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

GW73EziXEAApS5Y

Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքային՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունն, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի նախկին դիվանագետն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։

«Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի Ադրբեջան այցից հետո։ Այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ»,-ասել է նա։

--00—ՅՄ