ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ արտգործնախարար Արարատ Մրիզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Բարեկամների միջև բնական է այս համագործակցությունը, և մենք դա անում ենք սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ