Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ ցույց տալ, որ նա ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP 29-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

screenshot_168

Ֆրանսիան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև արդար և կայուն խաղաղություն կհաստատող, երկու երկրների սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը հարգող պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանըշ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Սա Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է, և Պրահայում 2022 թվականին քաղաքական հանրությանը այս նույն գաղափարն է ներկայացվել: Բնականաբար, շատ կարևոր է խաղաղության հաստատումը, երբ այս կարևոր սկզբունքները ոտնահարվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում», - նշել է նա:

--00—ՅՄ