ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայկական կողմն առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել այս պահին համաձայնեցված դրույթների հիման վրա, սակայն նման մոտեցումն անընդունելի ենք համարում։ Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Կա մի կանոն, որ փաստաթուղթը չի համարվում համաձայնեցված, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Կարելի է ասել, որ այս պահին համաձայնեցվել է դրույթների մոտ 80%-ը։
Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը։ Համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանն, առաջին հերթին, պետք է փոխի իր սահմանադրությունը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։
Կարող ենք միայն հավաստիացնել, որ Ադրբեջանը մնում է բանակցությունները շարունակելու կողմնակից»,-ասել է Հաջիզադեն։
--00—ՅՄ