ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը «սպառնալիք է» տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար:Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, նրա խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվից հայտարարում են, թե Փարիզի պահվածքը իբր «խանգարում է» Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը և «սրում է» իրավիճակը․ «Ֆրանսիան «բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում» է որդեգրել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո»,- ասել է Հաջիզադեն:
--00—ՅՄ