ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Հայաստանը, որը տեղյակ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների բացման հարցում իր գրավոր և ստորագրված պարտավորությունների առկայությանը, դեռևս չի կատարել դրանք»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջարկները երթուղիների վերաբերյալ, որոնք էապես անտեղի են, դժվար իրագործելի և երկար, նպատակ ունեն ուշադրությունը շեղել գործընթացից և նրա պարտավորություններից»,- ասել է Հաջիզադեն։
«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
--00—ՅՄ