ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկացնենք, որ պաշտոնական մակարդակով դեռևս հայտարարություն չկա՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է նախատեսվող արարողությանը:
--00—ՅՄ