Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդի հետ քննարկվել են հայ-հունական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ս
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալեց Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։
Դեսպան Մկրտչյանը ողջունեց Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստան-Հունաստան հարաբերություններում գրանցվող զարգացումները և դեսպանության գործունեությունը։

 

--00—ՍՊ