ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին։ Այս մասին տեղեկացնում է դեսպանությունը։
Մաղթելով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հաջողություններ առաջիկա տարվա ընթացքում ձեռնարկվելիք ծրագրերում` Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանը ներկայացրել է թեմի 2025 թ.-ին նախատեսված մի շարք միջոցառումները և նախաձեռնությունները։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդին այցելության և բարեմաղթանքների համար։
Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը խոսել է դեսպանության՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսված մի շարք նախագծերի մանրամասնությունների վերաբերյալ։
--00—ՅՄ