Դիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

Capture1

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։

Դեսպանը գեներալ Դ․ Խուպիսին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

--00—ՅՄ