Իսրայելը կարող է հասնել Մերձավոր Արևելքի ցանկացած կետ. Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

լ

Իսրայելը կարող է հասնել Մերձավոր Արևելքի ցանկացած կետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Չկա Մերձավոր Արևելքում մի տեղ, որտեղ Իսրայելը չկարողանա հասնել, չկա մի տեղ, որտեղ մենք պատրաստ չլինենք հասնելու մեր ժողովրդին և մեր երկիրը պաշտպանելու համար», - ասել է վարչապետը: 

Նեթանյահուի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

 


 

--00—ՍՊ