Նեթանյահուն և Պուտինը հեռախոսազրո՞ւյց կունենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

s
Այսօր ավելի վաղ AP-ն և NBC News-ը հայտնել էին, որ Իրանը շուտով կարող է հրթիռային հարված հասցնել Իսրայելին՝ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքով։

Ynet-ի տվյալներով՝ Նեթանյահուի գրասենյակը խնդրել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, րպեսզի վերջինիս համոզի ճնշում գործադրել Թեհրանի վրա։

Աղբյուրը նշում է՝ իսրայելական կողմը բանակցություններ է նախաձեռնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի շուրջ՝ տարածաշրջանում հնարավոր սրման ֆոնին, գրում է Ynet-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Իսրայելի վարչապետի գրասենյակից РБК-ին հայտնել են, որ այդ մասին տեղեկություն չունեն: РБК-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, որը դեռ պատասխան չի ստացել։ 
 

 --00—ՍՊ