Գազայում դպրոցների 88%-ը ավերվել կամ վնասվել է Իսրայելի հարձակումների պատճառով․ ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1736665716_image1170x530cropped

Գազայի հատվածում դպրոցների առնվազն 88%-ը ավերվել կամ լրջորեն վնասվել է Իսրայելի հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցը։

Նշվում է, որ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետեւանքով 564 (88%) դպրոցներից 496-ը ավերվել կամ լրջորեն վնասվել է։ Միաժամանակ պաղեստինյան անկլավում ավերվել կամ վնասվել են բոլոր շենքերի մոտ 69%-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը փաստաթղթավորել է 95 իսրայելական հարձակում Գազայի դպրոցների վրա 2024 թվականի հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Այդ շենքերի մեծ մասը ծառայում էր որպես ապաստան տեղահանված պաղեստինցիների համար:

Անցյալ ամիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը դատապարտեց Իսրայելի՝ որպես ապաստան ծառայող դպրոցները թիրախավորելու շարունակական օրինաչափությունը, ասելով, որ միջադեպերը, որոնք բազմիցս հանգեցրել են մեծ զոհերի, մտավախություն են առաջացրել Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի համակարգված խախտման վերաբերյալ:

--00—ՅՄ