ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Իսրայելի 12-րդ ալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հաստատում է, որ ցուցանիշները դրական են, որ Նասրալլահի ոչնչացման գործողությունը հաջող է անցել։ Հայտարարել են՝ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան գտնվում էր ավիահարվածի վայրում, և, այնուամենայնիվ, դժվար թե ողջ մնացած լիներ ՑԱԽԱԼ-ի գործողություններից հետո։
Իսրայելական բանակը նույնպես հայտարարություն է տարածել․ «Ռազմական գործողությունը հաջող է անցել, և Նասրալլան սպանվել է»։
Իրանական Tasnim գործակալությունն էլ, իր հերթին, որ ավելի վաղ հայտարարել էր՝ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան ողջ է Բեյրութում իսրայելական հարվածից հետո, հեռացրել է իր հայտարարությունը։
--00—ՍՊ