ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի ընդդիմությունը խուսափում է խոսել ցավոտ խնդիրներից, այդ թվում նաև՝ «Նոյեմբերի 9-ի» և Զանգեզուրի ճանապարհի հետ կապված հարցերից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշեց հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը։
Վերջինիս կարծիքով, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթը հաղթանակ չէր, ընդհակառակը՝ ըստ ամենայնի՝ թե՛ Սրբազանը, թե՛ մյուս ընդդիմադիրները «գերի են դարձել» իրենց ընտրազանգվածի ակնկալիքներին, ուստի, պետք է մարդկանց հետ հնարավորինս խոսեն ազնիվ ու մատնանշեն ցավոտ խնդիրների ու լուծումների մասին իրենց պատկերացումները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ