ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության առաջարկը՝ գլխավորել անգլիական ակումբը հոկտեմբերյան միջազգային դադարի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» շարունակում են քննարկել հաջորդ միջազգային դադարի ժամանակ հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու նպատակահարմարությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։
Աղբյուրը՝ Armsport
--00—ՍՊ