ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է նոր աշխատանքային պայմանագիր կնքել «ներաձուրիների» հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լրագրողի տեղեկություններով՝ իտալական թոփ-ակումբի ղեկավարները ցանկանում են մասնագետին նոր պայմանագիր առաջարկել՝ նախատեսված մինչև 2027 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ Սիմոնեն միլանյան թիմի գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամռանից։
Մարզչի գլխավորությամբ միլանյան թիմը դարձավ Ա Սերիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց երկրի գավաթը և սուպերգավաթը։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ինտերն» այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ