Իսրայելի ԱԳՆ-ից հաստատում են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ս

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հաստատել Է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը։ Ավելի վաղ նրա հնարավոր մահվան մասին հայտարարել էին իսրայելցի զինվորականները։

«Սինվարը, որը պատասխանատու է հոկտեմբերի 7-ին (2023թ.) տեղի ունեցած սպանությունների և վայրագությունների համար, այսօր ոչնչացվել է իսրայելցի զինվորականների կողմից»,- նշել է Կացը։ 

Նշենք՝ մինչ այդ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընթացքում ոչնչացվել է երեք ահաբեկիչ, որոնցից մեկը կարող էր լինել Սինվարը: Իսրայելական մամուլի տեղեկություններով՝ մյուս երկու սպանվածները ՀԱՄԱՍ-ի առաջնորդի թիկնապահներն են եղել։ 


 

--00—ՍՊ