Իսրայելը զանգվածային ավիահարված է հասցրել Բեյրութին՝ թիրախավորելով «Հըզբոլլահի» առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

s

Իսրայելի հզոր հարվածը Բեյրութին նպատակ ուներ ոչնչացնել «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նուսրուլլահին, սակայն դա նրանց չի հաջողվել։ Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով անվտանգության աղբյուրները, նշել է՝ Հասան Նասրալլան ապահով վայրում է, և այն, ինչ շրջանառում են իսրայելական լրատվամիջոցները, ճիշտ չէ։ 

Հարձակման և դրան հաջորդած շենքերի փլուզման հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել, հայտնում են լիբանանյան իշխանությունները:

Նշենք՝ ՑԱԽԱԼ-ը Բեյրութի նկատմամբ ավիահարվածները հասցրել է՝ օգտագործելով F-35 ինքնաթիռներ և ստորգետնյա պահեստարանները թիրախավորող արկեր։

Գրոհն ամենահզորն է համարվում «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հակամարտության գրեթե մեկ տարվա ընթացքում։

--00—ՍՊ