ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հըզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին հայտարարել է, թե «Հըզբոլլահ»-ի կենտրոնակայանը միտումնավոր հարմարեցվել է Բեյրութի Դահիա շրջանի կենտրոնում գտնվող բնակելի շենքերի տակ։
ՑԱԽԱԼ-ից նշել են՝ հարձակման արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ:
--00—ՍՊ