Արևմուտքը պնդում է, որ պայմանագիրը կնքվի, որպեսզի էներգետիկ ռեսուրսների հնարավորությունը օգտագործվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Անցյալում 300 հազար քկմ տարածքով Հայաստան պետություն ենք ունեցել, բայց այն մեր պատկերացումներում, երազներում պետք է մնա, հիմա պետք է պայքարենք այսօրվա Հայաստանի համար, այս Հայաստանի համար պետք է ջանք թափենք, վարչապետի ասածը երեկ դա էր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ 

«Հզոր երկրները պահանջում են, որ խաղաղություն հաստատվի, Թուրքիայից ու Ադրբեջանից էլ են դա պահանջում։ Արևմուտքը պնդում է, որ պայմանագիրը կնքվի, էներգետիկ ռեսուրսների տեղափոխման հնարավորություն կա, որը չի օգտագործվում։ Մեր գերնպատակը այդ պայմանագիրը կնքելն է»։

 Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից, Բագրատյանը նշեց` բոլոր երկրներում էլ կա կոռուպցիա, պետք է կարողանալ այն մինիմալի հասցնել։ «Վեց տարում, եթե հնարավոր լիներ կոռուպցիայի դեմ պայքարել, կոռուպցիա չէր լինի, քայլեր են արվում այդ ուղղությամբ։ Հիմա կոռուպցիան նվազել է, համակարգային կոռուպցիա չեմ տեսնում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ