ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքի ընդհանուր ծախսերը կազմում են առնվազն 14,7 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Capture

Ընտրություններից առաջ ԱՄՆ-ում քաղաքական գովազդի վրա ծախսվել է մոտ մեկ միլիարդ դոլար, ինչը կազմում է 2023 թվականի սկզբից ի վեր նման ծախսերի ընդհանուր գումարի գրեթե 10%-ը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով AdImpact վերլուծական պորտալին։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով Դաշնային ընտրական հանձնաժողովին, հայտնել էր, որ ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքի ընդհանուր ծախսերը կազմում են առնվազն 14,7 միլիարդ դոլար։

«Ընտրությունների նախօրեին (ԱՄՆ-ում - խմբ.) անցած շաբաթվա ընթացքում մեկ միլիարդ դոլարից քիչ գումար է ծախսվել քաղաքական գովազդի վրա։ Սա (գումարը - խմբ.), ծախսվել է ընդամենը յոթ օրում, 2023 թվականի սկզբից քաղաքական գովազդի համար ծախսերի գրեթե մեկ տասներորդը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ