ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Քչերին է հայտնի թերեւս, որ ԱՄՆ նախագահի ընտրությանը մասնակցում են նաեւ այլ թեկնածուներ՝ Տրամպից եւ Հարրիսից բացի, բայց նրանք դուրս են մնում ուշադրությունից, որովհետեւ քաղաքական համակարգի դոմինանտները հանրապետականներն ու դեմոկրատներն են:
Իսկ նախագահի այս ընտրությանը մասնակցում են նաեւ Չեյս Օլիվերը, որը ԱՄՆ-ում մի քանի տասնամյակի պատմություն ունեցող Լիբերթար կուսակցության ներկայացուցիչն է: Նախագահի ընտրությանը մասնակցում են նաեւ կանաչներից Ջիլլ Սթեյնը, եւ անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին:
Նրանք սակայն չեն ստանում բավարար չափով ձայն, որպեսզի հավակնեն նույնիսկ մոտ գալ հանրապետականների եւ դեմոկրատների թեկնածուների պայքարին: Այս պահի դրությամբ այդ երեք թեկնածուների ստացած ձայները, յուրաքանչյուրի դեպքում գտնվում է կես միլիոնի դիապազոնում: Այսինքն, շատ մոտավոր կերպով՝ նրանք երեքը միասին կհավաքեն թերեւս հազիվ 2 միլիոն ձայն»։
--00—ՅՄ