ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ ու հիշեցրել իրենց սեպտեմբերյան հանդիպումը, որտեղ քննարկվել է «Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը» և «հաղթանակի ծրագիրն ընդդեմ ռուսական ագրեսիայի»։
Հիշեցնենք, որ Թրամփը խոստացել էր ընտրվելու պարագայում շատ արագ դադարեցնել ուկրաինական պատերազմը։
--00—ՅՄ