ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում «պատմական հաղթանակի» առթիվ՝ երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման հույս հայտնելով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Շնորհավորում եմ ընտրված նախագահ Թրամփին ընտրություններում պատմական հաղթանակի առթիվ: Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տարիներին աշխատելու ձեզ հետ։ Որպես ամենամերձավոր դաշնակիցներ՝ մենք ուս-ուսի կանգնած ենք մեր ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և ձեռնարկատիրության պաշտպանության համար: Ես գիտեմ, որ առանձնահատուկ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև՝ աճից մինչև անվտանգություն, նորարարություններ և տեխնոլոգիաներ, առաջիկա տարիներին կշարունակեն բարգավաճել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում», - ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է X սոցիալական հարթակում:
--00—ՅՄ