ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները համաձայնել են երկրի պաշտպանության նախարարությանը վերադարձնել Սուխումում կառավարական համալիրի մոտ կանգնած տեխնիկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ՊՆ տեխնիկան խորհրդարանի շենքի մոտ է տարվել՝ ցուցարարների ներխուժումը շինություն թույլ չտալու նպատակով: Արդյունքում՝ այդ փորձը ձախողվել է, իսկ տեխնիկան երկու օր արգելափակված է մնացել խորհրդարանի շենքի մոտ՝ մասամբ փակելով դրա մուտքերը:
Նշվում է, որ Աբխազիայի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությանը վերադարձնել կառավարական համալիրում կանգնած տեխնիկան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ