ԵՄ-ի քաղաքացիների կեսից քիչն է հավանություն տալիս ՌԴ դեմ պատժամիջոցներին, որոնք հանգեցնում են գնաճի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 22, 24News

1086631.jpg

Եվրամիության քաղաքացիների կեսից քիչն Է պատրաստ հավանություն տալու հակառուսական պատժամիջոցներին, եթե դրանք հանգեցնում են գների աճի: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդում է Ֆինլանդիայի YLE հեռուստաալիքը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Eurobarometer սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եվրոպացիների շուրջ 60 տոկոսը պատրաստ չէ հավանություն տալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք կհանգեցնեն Էներգակիրների կամ սննդամթերքի գների աճի: Հինգ հարցվածներից երկուսը նաեւ հայտարարել է, որ (Ուկրաինայի) հակամարտության հետեւանքներն արդեն իջեցրել են իրենց կենսամակարդակը»,- հայտնում է հեռուստաալիքը հետազոտության տվյալները: Ֆինլանդիայի բնակչությունն «ավելի բարեհաճ» է վերաբերվում պատժամիջոցներին, բայց այնտեղ Էլ «շուրջ 30 տոկոսը» պատրաստ չէ դրանց բացասական ներգործությանն իրենց բյուջեի վրա, եւ այդ տոկոսը շարունակում է աճել», ընդգծում է YLE-ն:

«Գոյություն ունի այն բանի վտանգը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Ուկրաինայի աջակցության հարցում միասնությունը Եվրոպայում կթուլանա»,- արձանագրում է հեռուստալաիքը՝ հավելելով, որ որպես պատասխան միջոցներ Եվրոպայի երկրներում «նպատակահարմար է հակերի, օրինակ ավտոմոբիլային վառելի հակերի ընտրանքային նվազեցումը»: Eurobarometer-ի հետազոտությունը կատարվել է ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակամիջոցում, դրան մասնակցել է Եվրամիության շուրջ 26,6 հազար քաղաքացի, այդ թվում շուրջ հազար ֆինն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ՀԶ