ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ժոզե Մոուրինյուն շարունակում է պահպանել իր ավանդույթը. աշխատելով «Ֆեներբահչեում»՝ նա Ստամբուլում տուն կամ բնակարան չի վարձել և շարունակում է ապրել հյուրանոցում։
Առաջին չորս ամիսների ընթացքում Ժոզեն հյուրանոցում ծախսել է 171,000 եվրո։ Դա նրա աշխատավարձի փոքր մասն է։
Four Seasons Istanbul Bosphorus հյուրանոցը գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում՝ Բոսֆորի ծոցի արևմտյան ափին։ Հյուրանոցից բացվում է հիասքանչ տեսարան։ Հինգաստղանի հյուրանոցում ամենաէժան համարն արժե մոտ 1200 եվրո մեկ գիշերվա համար։
Ժոզեն արդեն հյուրանոցում ծախսել է շատ ավելին. միայն առաջին չորս ամսվա ընթացքում նրա ծախսերը կազմել են 171 հազար եվրո՝ հաշվի առնելով բոլոր լրացուցիչ ծառայությունները։
Ամեն օր Մոուրինյուն պատվիրում է նույն ընթրիքը՝ հավի ապուր, «Մարգարիտա» պիցցա, պաղպաղակ և գազավորված ջուր։ Չնայած հյուրանոցում ամբողջ օրը աշխատում է ռեստորան, որտեղ մատուցվում են ձկնամթերք, ծովամթերք, ասիական և եվրոպական խոհանոց։ Ինքը որևէ բան չի պատրաստում, բացի ձվածեղից, իսկ երբեմն գնում է սիրելի արագ սննդի կետ՝ շաուրմայի համար։
Հյուրանոցի ծառայություններից Ժոզեն հաճախ օգտվում է սպա-պրոցեդուրաներից։ Հաճախ այցելում է համամ (թուրքական բաղնիք)։ Արշալույսին լողում է փակ լողավազանում, ապա գնում է ակումբի բազա։
Հյուրանոցը առաջարկում է նաև մեծ ֆիտնես կենտրոն, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան և համարներ՝ սեփական տեռասաներով, որոնք նայում են դեպի Բոսֆոր, Եվրոպա և Ասիա։
«Ֆեներբահչեն» պատրաստ էր Մոուրինյուի համար վարձել Ստամբուլի լավագույն տներից մեկը, սակայն պորտուգալացին նախընտրում է հյուրանոց։ Մոուրինյուի տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո։ Նա միանշանակ կարող է իրեն թույլ տալ շքեղ կյանք։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ