ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում պորտուգալացի մասնագետ Նունո Էսպիրիտո Սանտուշի պաշտոնանկությունից հետո։ Այս մաիսն տեղեկանում ենք armsport.am-ը։
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին սոցիալական ցանցերում, ակումբի ղեկավարությունը շահագրգռված է Սա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին հրավիրելու հարցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինյուն կարող է հեռանալ հռոմեական ակումբից 2023/2024 մրցաշրջանի ավարտին։ Ալ-Իթիհադում է խաղում ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ում հետ պորտուգալացի մասնագետն աշխատել է Մադրիդի «Ռեալում»։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռոման» մարզում է 2021 թվականից։ Հռոմեական ակումբի հետ նա հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան 2021/2022 մրցաշրջանում։
--00—ԼՀ