Թուրքական Սուպերլիգան թունավոր ու սկանդալային է․ Մոուրինյուն կրկին ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Screenshot_4

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սուր հայտարարություններով։ Պորտուգալացի մասնագետը քննադատել է թուրքական Սուպերլիգան՝ այն անվանելով «թունավոր» և «սկանդալային»։

Նա հատկապես ընդգծել է «Գալաթասարայի» վերջին հաղթանակը «Գյոզթեփեի» նկատմամբ, որն ավարտվեց 2:1 հաշվով և առաջացրեց վիճահարույց կարծիքներ։

Մոուրինյուն նշել է, որ իր 25-ամյա կարիերայում նման իրավիճակ չի տեսել, և քննադատել է «Գալաթասարայի» հաղթանակը՝ ընդգծելով, որ այսպիսի հաղթանակները չեն համապատասխանում մարզական արժեքներին։

Հավելենք, որ «Ֆեներբահչեն» ներկայումս 8 միավորով հետ է իր մրցակից «Գալաթասարայից», և պորտուգալացի մասնագետը բազմիցս քննադատել է մրցավարությունը՝ պնդելով, որ իր թիմը պայքարում է «համակարգի» դեմ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ