Թրամփը ասել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

dab39f9b2bc8dc96

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ում, եթե դաշինքի անդամ մյուս երկրները կարողանան պահպանել այդ կազմակերպությանը ներդրումների մակարդակը։

«Եթե նրանք վճարեն հաշիվները, ապա միանշանակ կմնանք», - ասել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կմնա դաշինքում:

--00—ՅՄ