ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելի գագաթնաժողովում քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու տարբերակներ, որոնք չեն հրահրի Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրները։
«Քննարկումների ընթացքում դիտարկվել են անվտանգության երաշխիքների տարբերակներ, որոնք կպաշտպանեն Ուկրաինան և չեն գրգռի Ռուսաստանին»,- նշում է հրատարակությունը։
Գործակալության աղբյուրները հրադադարի հնարավոր տարբերակներից են անվանել ապառազմականացված գոտու ստեղծումը։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկի խոսքով, հրադադարի դեպքում եվրոպական զորքերը, հավանաբար, կհսկեն այն:
--00—ՅՄ