ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ապրիլի 29-ի երեկոյան ՆԱՏՕ-ի ուժերում ծառայություն իրականացնող և կանադական զինվորական ստորաբաժանումներին պատկանող ուղղաթիռն ընկել է Հոնիական ծովը՝ հունական Կեֆալոնիա կղզու մոտակայքում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Թուրքայի և Իտալիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերն ուղևորվել են վթարի վայր՝ որոնողափրկարարական աշխատանքներ սկսելու համար։
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ նշվում է, որ կղզուց 85կմ հեռավորության վրա հայտնաբերվել են կործանված ուղղաթիռի բեկորները: Հաղորդվում է, որ ուղղաթիռում եղել է 6 մարդ: