Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_16-20-31

Մոսկվան Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում, նման քայլը կնշանակի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի պաշտոնական ներգրավվածություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Այդ քննարկումն անցկացվում է բացահայտ թշնամական նպատակով, նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց հարկավոր», - Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ՌԴ նախարարի խոսքով՝ ռուսական կողմն «այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում կդիտարկի ճիշտ այնպես, ինչպես դիտարկել է ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունն Ուկրաինայում»։

«Մենք, միանշանակ, չենք հետևելու նման գործողություններին: Դա կնշանակի, ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, արդեն ոչ թե իբր հիբրիդային, այլ արդեն ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական, անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Դա թույլ տալ հնարավոր չէ», - հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ անկախ նրանից, թե ինչպիսի դրոշների՝ ազգային, թե Եվրամիության դրոշի ներքո առաջարկվի նման զորակազմեր տեղակայել, «միևնույն է, դրանք լինելու են ՆԱՏՕ-ի զորքեր»:

--00—ՅՄ